Рубрика: ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Թեստ 9

  1. Ո՞ր  թվին է համապատասխանում  8 հազ․+7տ․+5մ․   կարգային գումարելիների գումարին։

1)875                            2)8075

3)8705                         4)8750

  1. Ամբողջ ճանապարհի   2/5  մասը անցնելուց հետո ո՞ր  մասը կմնա անցնելու։

1) 1/5                          2)5/3

3) 3/5                         4) 2/7

  1.   Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված  նվազման կարգով։

1) 1/5, 8/5, 18/5, 18/5

2) 2/10, 2/15, 2/50, 2/55


3) 7/5, 4/5, 2/5, 9/5

4) 1/5, 8/5,12/5, 2/5

  1. Գտիր 7896-ը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։

1)6             2)96

3)896         4)2

  •          6 կմ 75 մ-ն արտահայտիր  մետրերով։

1)675մ       2)6075

3)81մ          4)135մ

  1. Քանի՞ րոպե  է 5/6 ժամը։

1)72ր      2)11ր

3)56ր    4)50ր    

  1. Մեկ կիլոգրամի ո՞ր մասն է կազմում 1 գրամը։

1) 1/10         2) 1/100

3) 1/1000    4) 1/10000

  1. Թիվը  12-ի բաժանելիս   ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել։

           1)1              2)11

           3)6            4)12

  1. Որքանո՞վ  կմեծանա  եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք  2 թվանշանը։

 1)200-ով   2)2000-ով

3)2-ով    4)20000-ով

  1. Հաշվիր 3248։8-(6‧240-5‧240)+500 արտահայտության արժեքը։1146
  2. Երեք թվերի գումարը 880 է։ Դրանցից  երկուսի գումարը  560 է։ Ո՞րն է երրորդ թիվը։560:2=280 880-280=600
  3. Հաշվիր 8 մ9սմ-59սմ  արտահայտության արժեքը։ 30սմ
  4. Գտիր 6սմ կողմով քառակուսու մակերեսի    5/9 մասը: 50
  5. Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։ 225:3=75 75-1=72 75+2=77
  6. Գտիր  այն  թիվը, որը 9-ի բաժանելիս  քանորդում  ստացվում է 18, իսկ մնացորդում՝  6։ 6:9×18=162 162+6=168
  7. Եթե  Աշոտի մտապահած թվին ավելացնենք  4-ի եռապատիկը, կստանանք  ամենափոքր եռանիշ թիվը։ Ո՞ր թիվն է մտապահել Աշոտը։ 4×3=12 100-12=88
Рубрика: ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ
1․ Երկու տարբեր կետերից իրար ընդառաջ վազեցին երկու ընկեր։ Երբ
նրանք հանդիպեցին, պարզվեց, որ նրանցից մեկն անցել է 240մ
ճանապարհ, իսկ մյուսը՝ 320մ։ 240+320=560 Պատ՝ 560

Որքա՞ն էր այդ կետերի
2․ Միևնույն կետից նույն ուղղոթյամբ միաժամանակ շարժվեցին
երկու հեծանվորդ։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել
էր 4կմ, իսկ երկրորդը՝ 6կմ։ Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև
հեռավորությունը։ Ո՞ր հեծանվորդն էր ավելի արագ ընթանում։

Առաջին հեծավնորդը ավելի արագ էր և իրենց հեռավորությունը 2 կմ

4-6=2կմ


3․ Նույն կետից նույն ուղղությամբ շարժվեցին երկու հեծանվորդ։
Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջին հեծանվորդն անցել էր 4կմ,
իսկ նրանց միջև հեռավորությունը 2կմ էր։ Հաշվի՛ր երկրորդի անցած
ճանապարհը։ 4+2=6ԿՄ


4․ 20կմ500մ հեռավորությունից իրար ընդառաջ շարժվեցին երկու
ձիավոր։ Շարժվելուց որոշ ժամանակ անց, երբ նրանք կանգնեցին
հանգստանալու, առաջին ձիավորն անցել էր 8կմ200մ, իսկ երկրորդը՝
9կմ ճանապարհ։ Այդ պահին որքա՞ն էր նրանց միջև
հեռավորությունը։9կմ+8կմ․200մ=20կմ․500մ-17կմ․200մ=3կմ 300մ


5․ Միևնույն կետից հակադիր ուղղությամբ շարժվեցին երկու
հետիոտն։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 340մ,
որը երկրորդի անցածից 30մ-ով ավելի էր։ Որքա՞ն էր այդ պահին
նրանց միջև հեռավորությունը։340+310=650 պատ 650


6․ A վայրից միևնույն ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու
ավտոմեքենա։ 1ժ հետո նրանց հեռավորությունը միմյանցից 15կմ էր։
Մեկնաբանի՛ր, թե ինչպես կարող էր դա պատահել։ Հաշվի՛ր այդ
պահին կանաչ մեքենայի անցած ճանապարհը՝ գիտենալով, որ
դեղինը անցել էր 95կմ։ 95+15=110

7․ B վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու
ավտոմեքենա։ 1ժ հետո առաջինն անցել էր 75կմ ճանապարհ, իսկ
երկրոդը՝ 15կմ-ով ավելի։ Հաշվի՛ր այդ պահին նրանց
հեռավորությունը միմյանցից։ 75+90=165կմ

8․ A վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու
ավտոմեքենա։ Շարժվելուց 1ժ հետո նրանց հեռավորությունն իրարից
200կմ էր։ Այդ պահին որքա՞ն ճանապարհ էր անցել մեքենաներից
յուրաքանչյուրը, եթե նրանցից մեկն անցել էր 20կմ-ով ավելի, քան
մյուսը։ 90, 110


9․ 2կմ հեռավորությունից իրար ընդառաջ դուր եկան հեծանվորդն ու
հետիոտն։ Երբ հանդիպեցին, հետիոտնն անցել էր 800մ-ով պակաս
ճանապարհ, քան հեծանվորդը։ Հանդիպման պահին որքա՞ն
ճանապարհ էր անցել հեծանվորդը։

1) 2կմ-800մ= 1200

2) 1200:2=600

3) 600+800=1400


10․ A և B վայրերից, որոնց հեռավորությունը 170կմ է, միամյանց
ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Որոշ ժամանակ անց
նրանցից մեկն անցել էր 55կմ, իսկ մյուսը՝ 65կմ։ Որքա՞ն էր այդ
պահին նրանց հեռավորությունը։

1) 65+55=120

2) 170-120=50

Рубрика: Մայրենի

Ընձուղտներ

Posted on 

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

Տեքստային աշխատանք

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։ ընձուղտները ապրում եմ Աֆրիկայի սավաննաներում
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։  Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը:
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

2.Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա:

3.Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Բարին որ չլիներ,

Գործը վաղվան մնաց,

չարն աշխարհը կքանդեր։

իմացիր՝ կորավ -գնաց։

4.Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ Ընձուղտը կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։

50-Հիսուն, 55-հիսունհինգ, 35-երեսունհինգ, 6-վեց, 16-տասնվեց

2. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
 բույս մանկապարտեզ ընձուղտ
 մարդ փոքրիկ
 ձայն անխնա
 ջուր հյութեղ

3.Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

կանաչ, գեղեցիկ, այգի

Բարձրահասակ, վայրենի կենդանի

արագաշարժ, բարձրահասակ ընձուղտ

բարի, ուրախ մարդ

4.Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։

կրակի հետ խաղալ-վտանգավոր քայլ կատարել

ձեռք քաշել- հրաժարվել

կրակ-

կրակն ընկնել,կրակի կտոր, կրակի բաժին

ձեռք-

ձեռքից ձեռք քաշել,գլխից ձեռք քաշել, կյանքից ձեռք քաշել

Рубрика: Հայրենագիտություն

1.Թվարկի’ր հայկական թագավորությունները։

վանի թագավորություն առշակունիների թագավորություն

առտաշեստների թագավորություն բագրատունիների թագավորություն

2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։

Վանի թագավորություն մենուա Արգիշտի

Մենուան փորելե 72 կիլոմետռանոց ջրանցկ:

Արգիշտոն տվելեն էրէբունի թագավորությունը:

3. Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: Պատմիր նրանց քաղաքաշինության մասին։

չգիտեմ😢

4. Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։

Հզոր և ուժեղ:

5. Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։ Տրդատ գ ժամանակ:

6. Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։ Ո՞ւմ միջոցով։ — գրիգոր լուսավորիչ :

7. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։ գառնի տաճար

8. Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։ Ո՞վ ստեղծեց այն։ 405

9. Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։

10. Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաներին։ Ինչպե՞ս առաջին Բագրատունյաց արքան թագ ստացավ ։

11. Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։ Պատմի’ր մի քանի նախադասությամբ:

12. Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։ Ինչու՞:

13. Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները և Հեթումյանները։ Ինչպե՞ս Ռուբինյաններից գահը անցավ Հեթումյաններին։ Ինչքա՞ն տևեց Կիլիկյան Հայաստանի թագավորությունը։

Рубрика: Русский язык

Народная мудрость гласит: «Жизнь человеческая исчисляется не днями и годами, а добрыми делами и поступками, полезными трудами, а еще и подвигами».
Послушать: 12 подвигов Геракла


Прочитайте рассказ «Мечтатель» и ответь на вопросы:

Юра и Толя шли неподалеку от берега реки.
— Интересно, — сказал Толя, — как это совершаются подвиги? Я все время мечтаю о подвиге!
— А я об этом даже не думаю, — ответил Юра и вдруг остановился…
С реки донеслись отчаянные крики о помощи. Оба мальчика помчались на зов… Юра на ходу сбросил туфли, отшвырнул в сторону книги и, достигнув берега, бросился в воду.
А Толя бегал по берегу и кричал:
— Кто звал? Кто кричал? Кто тонет?
Между тем Юра с трудом втащил на берег плачущего малыша.
— Ах, вот он! Вот кто кричал! — обрадовался Толя. — Живой? Ну и хорошо! А ведь не подоспей мы вовремя, кто знает, что было бы!
Вопросы:
 -Как относятся мальчики к подвигам?  — Один мечтает, другой — действует
-Можно ли детей назвать героями? Объясните своё мнение. — Юра-герой, потому что он не мечтал о подвиге, а совершил его.
— Прочитайте последнее предложение рассказа. Это слова Толи. Не хочется ли вам что- либо изменить в этом предложении, чтобы было точнее? — А ведь не подоспей ты вовремя, кто знает, что было бы!
-Что такое подвиг? — Когда ты, не задумываясь, бросился на помощь.
-Совершал ли ты какие-нибудь подвиги? Какие? Ради кого или чего? — Совершал, не задумывался и не говорю об этом.

Рубрика: բնագիտություն

Չափում․ Չափման միավորներ

untitled1

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:

Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։

Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:

Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգ­վածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը: Յուրաքանչյուր մեծություն մեզ որոշակի պատկերացում է տալիս մարմնի կամ երևույթի այս կամ այն հատկության մասին: Ցանկացած մեծություն (երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան) կա­րելի է չափել, դրա համար օգտագործվում են չափման միավորներ: Իսկ ի՞նչ է չափման միավորը: Պատկերացրու, որ երկու աշակերտի, որոնցից մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, հանձնարարվել է քայլերով չափել դպրոցի խաղահրապարակի երկարությունը: Երկու աշակերտները միևնույն տեղից և միևնույն գծով քայլերով չափեցին խաղահրապարակի երկարությունը: Բարձրահասակ աշակերտի քայ­լերի թիվը կազմեց 90. իսկ ցածրահասակինը’ 100: Տվյալ դեպքում քայլը երկարության չափման միավորն է: Սակայն նշված օրինակից ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր մարդ ունի իր քայլի երկա­րությունը: Նման ձևով երկարություն չափելու դեպքում կառաջանա խառնաշփոթ, որից անհնար կլինի գլուխ հանել:

Գիտնականները հարմարության համար սահմանել են չափման միա­վորների միասնական համակարգ: Օրինակ՝ ինչպես արդեն գիտես, ջեր­մաստիճանը չափվում է աստիճաններով, երկարությունը՝ մետրերով, զանգվածը՝ գրամներով, կիլոգրամներով և այլն, ժամանակը՝ ժամերով, րոպեներով, վայրկյաններով:

Քանոնի կամ չափման գործիքի յուրաքանչյուր բաժանում համապատասխանում է որոշակի չափման միավորի: Նրանք բոլորը ունեն մի ընդհանուր հատկանիշ բաժանումներով սանդղակներ։ Օրինակ՝ քանոնի վրա կարելի է գտնել բաժանումներ, որոնք համապատասխանում են մեկ սանտիմետրին և մեկ միլիմետրին, կշեռքի վրա՝ համապատասխան գրամին և կիլոգրամին, իսկ ժամացույցի վրա էլ՝ համապատասխան րոպեին և ժամին:

Рубрика: Հայրենագիտություն

Հեթումյաններ

Լևոն II-ից հետո գահը ժառանգեց նրա դեռատի դուստրը` Զաբելը։ 1226թ. Զաբելն ամուսնացավ Կիլիկիայի ազդեցիկ տոհմերից մեկի ներկայացուցիչ, պատանի Հեթում իշխանի հետ։
Դրանից հետո, Կիլիկիայի հայ իշխանների համաձայնությամբ, Հեթումը հռչակվեց հայոց թագավոր։ Հեթում I-ը դարձավ Կիլիկյան Հայաստանի Հեթումյան արքայատոհմի հիմնադիրը։
Հեթում I-ի և նրան հաջորդած որդու` Լևոն III-ի օրոք Կիլիկյան Հայաստանը խաղաղ և բարգավաճ կյանքով էր ապրում։ Սակայն նրանց ժառանգների օրոք,
13-րդ դարի վերջերից, երկիրը պարբերաբար ենթարկվում էր
Եգիպտոսի սուլթանության և այլ պետությունների հարձակումներին։ Մինչև 14-րդ դարի վեր —
ջերը Կիլիկիան կարողանում էր դիմագրավել այդ հարձակումներին։
1375թ., այնուամենայնիվ, հզորացած Եգիպտոսի սուլթանության և շրջակա մահմեդական
պետությունների զորքերին հաջողվեց գրավել Սիս մայրաքաղաքը։ Կիլիկիայի հայությունը շարունակեց պայքարը։
Այդ պայքարի գլուխ կանգնեց
Կիլիկիայի վերջին թագավորներից մեկի թոռը` Կոստանդին: Նա շուրջ հիսուն տարի փորձում էր վերականգնել Հայոց թագավորությունը։ Այնուհետև մի շարք իշխանական տներ ամրացան Զեյթուն, Հաճըն, Մարաշ և այլ բերդաքաղաքներում և իրենց կիսանկախ գոյությունը կարողացան պահպանել մինչև 19-րդ դարը։

Рубрика: English

My friend

Hello, I am Daniel. I am nine. This is my friend. His name is Lukas. Lukas is nine, too. He’s my height. He has brown short hair. He has a small nose and small eyes. His eyes are green. He is very funny and friendly. He likes to wear sports suits. His favourite colours are red and blue. We are good friends.

Рубрика: Մայրենի

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին.

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն գտնվում է Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ընթացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմիջումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առաջին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը լքել է  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փորձերն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը կանգնում էր վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն ունի Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

  1. Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավոր) — ընկնող աշտարակ
  2. Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5միավոր) — աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ:

3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

ա) Ի՞նչ էր անում գիտնականի վերևի հարկում: (0,5 միավոր) — գիտնականը կանգնում էր վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև:

բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր) — Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր) — Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

  1. Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր) —Բոնանո Պիզանոն
  2. Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր) Ջովաննի դի Սիմոնեն ԵՎ Անդրեա Պիզանոն
  3. Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)

8.Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)

9.Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)

10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք — բարդ
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ

11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ — գոյական

բ) գրավիչ — գոյական

գ) ութերորդ — թվական

դ) Իտալիա — գոյական

12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
(1միավոր)

Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են  իր գցած իրերը ընկնում ներքև:
( հարկ, գցել)

13. Տեքստից դուրս գրիր  5  ածական: (1 միավոր)

ընկնող, ստորերկրյա, հուսալի, գրավիչ, ամենագեղեցիկ

Рубрика: Без рубрики

Շվի , հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից)։ Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը C-ն է։